Սամեդ Սեյիդով. «Երևանը պետք է շահագրգռված լինի ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքով»
«ԵԽԽՎ-ն որոշում է ընդունել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծման մասին, և դրա նշանակության մասին խոսելն անիմաստե»։
Այդ մասին ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը, մեկնաբանելով հայկական կողմի՝ այդ հանձնաժողովի գործունեությունը բոյկոտելու մասին հայտարարությունը։
«Ինչ վերաբերվում է հայկական կողմի հայտարարություններին, պետք է ասեմ, որ մենք հայտարարություններ ենք անում արդեն 10 տարի։ Համարում եմ, որ ենթահանձնաժողովը կարող է եվրոպական հասարակությանը ավելի լավ հասցնել Լեռնային Ղարաբաղի մասին ճշմարտությունը, այդ առումով՝ տվյալ ենթահանձնաժողովի աշխատանքը կարևոր է Եվրոպայի ու Եվրամիության համար։
Հայկական կողմը պետք է շահագրգռված լինի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքով: Մենք ցանկանում ենք հակամարտությունը լուծել խաղաղ, բանակցային ճանապարհով։
Հրաժարվել դրանից՝ առնվազն անտրամաբանական է։ Դրա համար էլ, ես չեմ հավատում, որ ասվածը համապատասխանում է իրականությանը։ Այդ ենթահանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելը կարող է մեծ վնաս հասցնել Հայաստանի և նրա պատվիրակության վարկանիշին, դա նրանց օգուտ չի բերի»,- հայտարարել է Սամեդ Սեյիդովը։