ՍԱՄԵԴ ՍԵՅԻԴՈՎԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵԽԽՎ-Ն ԼՔԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ - ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը CBC հեռուստաընկերության եթերում խոսել է հեռանալու պատճառների մասին։
«20 տարի այս կազմակերպությունում մենք պաշտպանել ենք մեր շահերը։ Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի պատվիրակությունը կառուցողական աշխատի ԵԽԽՎ-ի հետ։ Բայց դուք տեսնում եք, թե որքան ակնհայտ են երկակի ստանդարտները, որքան լոբբիստական, կոռումպացված ու մարդատյաց փիլիսոփայություն է տիրում այս կառույցում»,- նշել է նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.