Ադրբեջանը կկանխի Ղարաբաղի հետ ավիակապի հաստատումը
Ադրբեջանական կողմը հնարավոր ամեն ինչ կանի՝ չճանաչված «ԼՂՀ»-ի հետ միջազգային ավիակապի հաստատման կանխման համար:
Այդ մասին լրագրողներին հայտարարել է «Ադրբեջանական ավիագծեր» (AZAL) ՓԲԸ-ն մամուլի-ծառայության ղեկավար Մահերրամ Սաֆարլին:
«Մենք թույլ չենք տա մեր երկրի օդային տարածքով՝ մեր կողմից չթույլատրված ինքնաթիռների թռիչքը»,- հայտարարել է Սաֆարլին՝ մեկնաբանելով ինքնակոչ Լեռնային Ղարաբաղի, մասնավորապես Երևանի հետ ավիակապերի վերականգնման նպատակադրության մասին հաղորդագրությունը։
«Անկասկած՝ դրա կանխման համար մենք կդիմենք ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջացգային կազմակերպություն), ինչպես նաև կօգտագործենք այլ հնարավորություններն ու լծակները», - հավելել է AZAL-ի ներկայացուցիչը։
Նրա խոսքերով, «Ադրբեջանի օկուպացված տարածքների հետ արտասահմանյան պետությունների ավիակապի իրականացման մասին խոսք անգամ չի կարող լինել»: