Մևլուդ Չավուշօղլուն մտադիր է հունվարին վերականգնել Ղարաբաղի վերաբերյալ հատուկ կոմիտեի աշխատանքները
ԵԽԽՎ-ի ղեկավար Մևլուդ Չավուշօղլուի՝ կառույցի բյուրոյի հունվարյան նստաշրջանում՝ Ղարաբաղի վերաբերյալ հատուկ կոմիտեի աշխատանքների վերականգնմանն աջակցելու մտադրությունը մտահոգություն է առաջացրել Երևանում, որը պլանավորում է՝ բոյկոտել կոմիտեի աշխատանքը: Հավանաբար հայկական կողմին դժվար է արդարացման հիմնավորում գտնել՝ իր զավթողական քաղաքականությանը և դրա համար էլ նա բոլոր ջանքերը գործադրում է՝ որպեսզի հերթական անգամ խուսափի՝ իր հանցագործ արարքի դատապարտումից:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հատուկ հանձնաժողովի ստեղծումը նախատեսված է ԵԽԽՎ-ի թիվ 1416 բանաձևով, որտեղ նշվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը՝ Եվրախորհուրդ անդամագրվելիս՝ պարտավորվել են՝ հակամարտությունների կարգավորման համար օգտագործել միայն խաղաղ միջոցներ: Հատուկ կոմիտեն գործել է մինչև նրա նախագահ լորդ Ռասսել Ջոնստոնի մահը, իսկ հետագա 1,5 տարվա ընթացքում չի որոշվել կառույցի ձևաչափը ու նրա ղեկավարի թեկնածությունը: