Էլխան Շահինօղլու. «Ադրբեջանը պետք է ուսումնասիրի Աֆրինի փորձը»
Հարկավոր է ուսումնասիրել Թուրքիայի փորձը։ Ինչպես եղբայրական երկրում, Ադրբեջանում ևս ԱԳՆ-ն պետք է աշխատի Պնախարարության հետ, ձևավորի ընդհանուր ռազմավարություն։
Այս մասին լրագրողներին ասել է քաղաքագետ Էլխան Շահինօղլուն։
«Վերջին օրերին ես հաճախ եմ լսում հետևյալը. «Եթե Թուրքիան սեփական անվտանգության ամրապնդման համար ռազմական գործողություն է անցկացնում հարևան պետությունում, ապա ինչու՞ մենք չենք կարող գործողություն անցկացնել սեփական տարածքներում և վերջ տալ օկուպացիային»։ Տրամաբանական հարց է։
Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ Թուրքիայի ռազմական գործողութուններին նախորդել է Անկարայի ակտիվ դիվանագիտական աշխատանքը։ Թուրքերը Մոսկվայում, Վաշինգտոնում և Թեհրանում բացատրել են իրենց նպատակները և «կանաչ լույս են ստացել:
Հետագայում հարկավոր է ձգտել այնպես անել, որպեսզի մեր հարևանները չխոչընդոտեն սեփական հողերում ադրբեջանական բանակի գործողություններին, որպեսզի այնպես չլինի, ինչպես ապրիլին, երբ Կրեմլը գործողությունները դադարեցնելու մասին մեսիջ ուղարկեց Բաքու:
Դրա համար հարկավոր է ուսումնասիրել Թուրքիայի փորձը։ Ինչպես եղբայրական երկրում, Ադրբեջանում ԱԳՆ-ն պետք է աշխատի Պնախարարության հետ, որպեսզի ձևավորել ընդհանուր ռազմավարություն»։