Ռասիմ Մուսաբեկով. «Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը Թուրքիային ոչ մի վնաս չի պատճառում»
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը առաջին հերթին հարկավոր է Հայաստանին, նրա համար, որ դա տնտեսական փակուղուց դուրս գալու ելք է։
Սակայն, չի կարելի բացառել, որ տվյալ հարցը չի մնա առաջատար պետությունների ուշադրությունից դուրս։
Ըստ էության Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը Թուրքիային ոչ մի վնաս չի պատճառում, սակայն նա դեմ չէ այդ հարցը միջազգային օրակարգից հանելուն։
Այդ պատճառով Թուրքիան իր պատրաստակամությունն է ցուցաբերում Հայաստանի հետ երկխոսությանը և որպես արդյունք՝ թուրքական կառավարության առաջին անձերի մակարդակով հնչում են նախապաշարմունքներից հրաժարվելու կոչեր։ Թուքիան հզոր պետություն է ու անցկացնում է շատ մտածված արտաքին քաղաքականություն և որ շատ կարևոր է՝ պետությունը ղեկավարում է հայտնի դիվանագետ Ռեջափ Թայիբ Էրդողանը, որը մեծ հեղինակություւն ունի միջազգային քաղաքականության մեջ։
Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու հետ մեկտեղ, Թուրքիան մտադիր չէ աչք փակել հայերի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի, ինչպես նաև այդ տարածքները չազատելու վրա, ինչպես դա պահանջում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը:
Թուրքիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է այն մասին, որ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը անհնար է առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև ադրբեջանական տարածքների դեօկուպացիայի։
Ոչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ոչ էլ երկրի վարչապետ Ահմեդ Դավուդօղլուն երբեք չեն խոսել այն մասին, որ հայ-ադրբեջանական հակամարտության չկարգավորման ֆոնի վրա՝ Հայաստանը կարող է ապավինել շուտուփույթ մերձեցմանը, կամ էլ աառավել ևս թուրքական սահմանների բացմանը։ Հայաստանի կառավարությունը պետք է դա հստակ պարզաբանի իր համար, քանզի ներկա սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների դեպքում այդ երկրի համար միակ ու ճիշտ լուծումը կարող է դառնալ Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսությունը։
Տարածաշրջանի համար մեծ իրադարձություն է նաև Թուրքիայում Չանաքքալեի հաղթանակի 100-ամյակի առաջիկա տոնակատարությունը։
Գրեթե մեկ տարի տևած Դարդանելլի (Գալլիպոլիի) գործողությունը եղել է Առաջին համաշխարհային պատերազմի կարևոր դրվագը։ Թուրքական զորքերի համառ դիմադրության շնորհիվ այն չի բերել Բրիտանիայի, Ֆրանսիայի և նրանց դաշնակիցների համար ցանկալի արդյունքի՝ Բոսֆորի և Դարդանելի ջրանցքների զավթմանը։ Գալլիպոլիի ճակատամարտում նրանց հաջողությունը վճռական նշանակություն ուներ ողջ գործողության համար, որը ավարտվեց արտասահմանյան զորքերը Թուրքիայի տարածքներից դուրս բերմամբ։
Ես համարում եմ, որ այդ միջոցառմանը մասնակցելու համար Սարգսյանի Թուրքիա հրավիրելը շատ մտածված ու հիմնավորված որոշում է։
Եթե Հայաստանը ուզում է համաշխարհային հանրության, կամ բազմաթիվ առաջատար երկրների առաջնորդների ուշադրությունը կենտրոնացնել իր վրա և դրանով հանդերձ մեծ իրարանցում բարձրացնել մտածածին «ցեղասպանության» շուրջ, ապա Թուրքիան ընդամենը ուզում է աշխարհին հիշեցնել, որ դա եղել է պատերազմ, որի ժամանակ կուրուստներ են կրել երկու կողմերը և որ տվյալ դեպքում Հայաստանը ոչ թե զոհ է եղել, ինչպես նա իրեն միշտ ներկայացնում է, այլ իրադարձությունների մասնակիցը։ Նա ուզում է հիշեցնել նաև, որ կռվելով Անտանտայի և Ռուսաստանի կողմից՝ հայերը թիկունքից կրակել են թուրքական զինվորների վրա և որ ձեռնարկված միջոցները ռազմական դրությամբ են թելադրվել։
Չանաքքալեի ճակատամարտի հարյուրամյակի այդքան բարձր մակարդակով տոնակակտարությամբ՝ Թուրքիայի կառավարությունը ուզում է համաշխարհային հանրության ուշադրությանը հասցնել այն, թե որքան մեծ է եղել վտանգը երկրի համար, երբ իր մայրաքաղաքից մոտ 50 կմ հեռավորության վրա ընթանում էին ռազմական գործողություններ և այդ պահին որքան սուր էր դրված սեփական քաղաքացիների կյանքի ու մահվան հարցը։ Գտնում եմ, որ ապրիլին Անկարայում և Երևանում իրադարձությունների նախաշեմին առաջատար պետությունները ստիպված կլինեն բնորոշվել՝ Թուրքիայում, թե Հայաստանում մասնակցելու ընտրության մեջ։
Սակայն ինչպես ինձ թվում է, որ նրանց մեծամասնության համար դժվար կլինի միանշանակ ընտրություն կատարել նրանցից մեկի օգտին՝ դրա համար էլ բացառված չէ, որ արդյունքում նրանք չեն այցելի երկու երկրներից ոչ մեկը:
Ռասիմ Մուսաբեկով՝
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր