Ադրբեջանի համբերությունը անսահման չէ

irevanaz.comՍտամբուլում ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի անցկացումից 11 տարի հետո՝ Ադրբեջանը շատ մեծ հույսեր էր դրել Աստանայի գագաթնաժողովի վրա։Սակայն, ինչպես միշտ՝ Հայաստանը ապակառուցողականություն է ցուցաբերել խաղաղ բանակցությունների գործընթացի նկատմամբ։

Ամեն անգամ, երբ նկատվում է մոտեցում կողմերի միջև՝ Հայաստանը տապալում է բանակցային գործընթացը։

Դուք հիշում եք, թե 1999 թ. ինչ ձևով տեղի ունեցավ Հայաստանում իշխանությափոխությունը, չնայած կողմերը շատ մոտ էին համաձայնությանը։ Այսինքն ողջ աշխարհը մեկ անգամ ևս համոզվեց Երևանի ապակառուցողականության մեջ:

Մեր նախագահն  իր ելույթում մեկ անգամ ևս  շարադրել է Ադրբեջանի դիրքորոշումը և հայտարարել,  որ նա չի կարող այսուհետև էլ համբերել նման իրավիճակը, երբ ադրբեջանական հողերը գտնվում են օկուպացիայի տակ։

Սակայն Ադրբեջանի համբերությունը անսահման չէ։Եթե մի գեղեցիկ օր Ադրբեջանը օգտագործի իր իրավունքն ու գնա իր օկուպացված տարածքների ազատագրմանը, ապա  դա ոչ մեկին չպետք է զարմացնի։ Մենք առայժմ մնում ենք խաղաղ բանակցությունների շարունակման կողմնակից և հուսով ենք, որ Աստանայի  հանդիպումներից հետո Մինսկի խումբը կակտիվացնի իր ջանքերը։ Բայց ես մեկ   անգամ ևս կրկնում եմ, որ մեր համբերությունը անսահման չէ, և թող Հայաստանն ու միջազգային հանրությունը եզրակացություն անեն Երևանի ապակառուցողական դիրքորոշումից։

Ալի Հասանով,

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի

հասարակա-քաղաքական բաժնի ղեկավար:



Читайте также

Оставить комментарий