Իգոր Մուրադյան. «Հայաստան այլևս գոյություն չունի. Հայաստանն ընդամենը Ռուսաստանի մի մասնիկն է»

irevanaz, irevan«Հայաստան այլևս գոյություն չունի»: Այս մասին առաջին լրատվականին տված հարցազրույցում ասել է հայ քաղաքագետ, ժամանակին «Միացում» անջատողական շարժման ակտիվ քարոզիչներից հանդիսացող Իգոր Մուրադյանը: Այս մարդը, ով ժամանակին ադրբեջանական տարածքների Հայաստանին միացնելու կողմնակից էր, հանկարծ գիտակցել է, թե ագրեսիվ քաղաքականության պատճառով որքան ծանր վիճակում է հայտնվել Հայաստանը: 
«Ցավում եմ, բայց Հայաստան այլևս գոյություն չունի. Հայաստանն ինքնիշխան պետություն չէ, ընդամենը Ռուսաստանի մի մասնիկն է: Որոշ ժամանակ հետո Հայաստանի ինքնիշխանության հարցը կբարձրացվի ՄԱԿ-ում՝ արդյո՞ք մենք ինքնիշխան պետություն ենք, արդյո՞ք մենք Արևմուտքի բարեկամն ենք, թե՞ ՆԱՏՕ-ի թշնամին. Եվ այդ ժամանակ արդեն ուշ կլինի, ամեն ինչ կորած կլինի»,-ասել է  վերլուծաբան Իգոր Մուրադյանը:
Անդրադառնալով ապրիլի սկզբներին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին՝ Իգոր Մուրադյանը նշել է, որ դրան ընդհանրապես չպետք է ուշադրություն դարձնել: Չարժե փոփոխությունների սպասել:
«Ժամանակը մեր օգտին չի աշխատում, ի վնաս մեզ է աշխատում, իսկ մենք զբաղվում ենք ընտրություններով, նրա խոսքով՝ Սահմադրությունը փոխվեց, որպեսզի Հայաստանն ավելի մեծ կախվածության մեջ գտնվի Ռուսաստանից: Սահմանադրական փոփոխությունների միակ իմաստը դա է»,-նշել է   վերլուծաբանը:
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հարցին՝ քաղաքագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը Ադրբեջանին մեծ քանակով զենք է վաճառել:
«Ռուսները այնքան զենք են վաճառել Ադրբեջանին: Ինչի՞ համար է այդ զենքը: Պետք է պատերազմել: Այստեղ ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում: Տարօրինակ է, բայց այդպես է: Ինչու՞: Որովհետև սա Ռուսաստանն է, այլևս Հայաստանը չէ: Հայաստան գոյություն չունի: Կանցնի որոշ ժամանակ, և բոլորը դա կհասկանան: Հնարավոր է՝ չեն էլ հասկանա: Այդպիսին է մեր ժողովուրդը»,- ասել է  Իգոր Մուրադյանը:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Մուրադյանը ընդգծել է, որ հայ ժողովուրդը և Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ Ադրբեջանը սպասում է իր ժամին և այդ ժամը անպայման կգա: Նա չի բացառել հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը, սակայն ասում է, որ գոյություն ունի պատերազմից էլ վատ տարբերակ: Դա կապիտուլյացիան է: Հայաստանի կապիտուլյացիան:



Читайте также

Оставить комментарий