ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԹՈՇԱԿԻ Է ԱՆՑԵԼ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցությամբ Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին տեղի ունեցած քննարկման ընթացքում Ալիևը խոսել է բանակցային հարթակների մասին:
«Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ Իլհամ Ալիևը նշել է, որ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման համար հարթակներից մեկը Բրյուսելյան ձևաչափն է: Այն եռակողմ է՝ Ադրբեջան, Հայաստան և Եվրամիություն:
Ալիևի խոսքով, կան նաև հայ-ադրբեջանական կարգավորման ամերիկյան և ռուսական հարթակներ, նշված ձևաչափերում Ֆրանսիան չկա այդ երկրի կառավարության միակողմանի հայամետ դիրքորոշման պատճառով:
«Եվ դա հասկանալի է, եթե միջնորդ ես, չես կարող մեկի կողմից լինել, չես կարող ցույց տալ, որ մեկի կողմից ես»,- ասել է Ալիևը:
Մինչդեռ, Մինսկի խումբ, ըստ Ալիևի, այլևս չկա: «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ալիևն ասել է, թե այդ խումբը 28 տարում ոչ մի արդյունք չի ապահովել, թեպետ նախկին համանախագահները դեռ ունեն իրավիճակի վրա ազդելու որոշ լծակներ:
«Մինսկի խումբը թոշակի է անցել և գործնականում գոյություն չունի: Գուցե դեռ կա սոսկ թղթի վրա»,- ասել է Ալիևը: