ԻՍԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել՝ ապահովել Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերի կատարումը
ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Աբդուլայզիզ բին Օսման ալ Թուվեյջրին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին կոչ է արել՝ ապահովել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից 7 շրջանների օկուպացիան դատապարտող և այնտեղից օկուպացիոն զորքերի շուտափույթ դուրս բերումը պահանջող՝ Անվտանգության Խորհրդի բանաձևերի իրագործումը։
Գլխավոր տնօրենը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին հիշեցրել է՝ 1993 թ. ընդունված թիվ 822, 853, 874, 884 բանաձևերի և 2008 թ. Գլխավոր վեհաժողովի կողմից հաստատված բանաձևերի մասին։ Նա ընդգծել է, որ անհայտ պատճառներով դրանց կատարումը հետաձգվում է։
Նա նշել է, որ տարօրինակ է հանդիսանում այն փաստը, որ խաղաղությանն սպառանացող այդ հակամարտությունը չի գտնվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օրակարգում. «Իրոք տարօրինակ է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ոչ մի անգամ չի այցելել փախստականների ճամբար, որտեղ ապրում է Լեռնային Ղարաբաղից վտարված ավելի քան մեկ միլիոն մարդ»։
Նշելով, որ կարևոր է անհրաժեշտ ուշադրություն հատկացնել ղարաբաղյան, ինչպես նաև պաղեստինյան հակամարտությանը, ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը այդ հարցում աջակցում է Ադրբեջանին։