Բակո Սահակյան՝ Թմրամոլ, թալանչի ու գինեմոլ
Ինտերնետ օգտատերերի հաղորդումների համաձայն, բարձրագույն կրթություն չունեցող Բակո Սահակյանը իր «գործընկեր» փականագործ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ «Ղարաբաղի» նախագահ նշանակվելուց հետո, չանցավ պղնձե խողովակներով փորձությունից և հակվեց թմրանյութեր գործածելուն: Դա նշում են ոչ միայն Ղարաբաղի բնակիչները, այլ նաև այս տարվա մայիսին Խանքենդի այցելած ռուսական պատվիրակության անդամները (սոցիալական ցանցի իրենց անձնական կայքէջում): Ինչպես հայտնի է, Ադրբեջանի օկուպացված տարածքները հայկական հրոսակախմբերի կողմից վաղուց օգտագործվում են իրենց հանցավոր նպատակների, այդ թվում թմրամիջոցների արտադրության համար: Չնայած նրան, որ այդ մասին տեղեկատվությունը հաստատում են նաև հայ զինվորականները, այդ թվում Ադրբեջանի կողմից գերեվարված զինվորները, միջազգային հանրությունը ոչ մի ձևով չի արձագանքում այդ փաստերին՝ արդարանալով նրանով, որ տվյալ տարածքը հանդիսանում է չկարգավորված հակամարության գոտի:
Ղարաբաղում թմրանյութերի լաբորատորիան գտնվում է հատուկ պաշտպանության տակ: Տեղի բնակիչներին վաղուց է հայտնի բոլոր «արգելված գոտիները», իսկ այստեղ ժամանող զբոսաշրջիկներին պարտադրում են առաջնորդվել միայն որոշակի երթուղիներով, հակառակ դեպքում նրանք ենթարկվում են ստուգման, նրանցից առգրավվում են բոլոր գրառումներն ու լուսանկարները: Այսպես, նման դեպք տեղի է ունեցել լրագրողներ Արտյոմ Եֆիմովի ու Մաքսիմ Ավդեևի, ինչպես նաև մի քանի ռուս զբոսաշրջիկների հետ:
Բակո Սահակյանի թմրամիջոցներից կախվածությունը բերել է նրան, որ նույնիսկ նրա կինը՝ Անահիտը սկսել է նախապատվություն տալ «վարչապետ» Արա Հարությունյանի միջավայրին: Թեև այդ մասին հայտնի է Խանքենդիի ամեն մի բնակչին և Հայաստասնի ղեկավարությանը, այնուամենայնիվ Բակո Սահակյանը համարվում է անձեռնմխելի, քանզի հայ հասարակության մեջ մարդը գնահատվում է ոչ թե ըստ խելքի և ունակությունների, այլ ըստ ծննդավայրի: Հայ վերլուծաբանները ցավով են խոստովանում, որ «ղարաբաղյան կլանը ճզմել է ողջ հայ մտավորականությանը»: Նրանց կարծիքով, «նախ նրանց պարտադրել են Քոչարյանին, այնուհետև Սարգսյանին, իսկ այժմ էլ Սահակյանին: Ղարաբաղցիներից մեկը՝ Սերժ Սարգսյանը ծաղրանքի է ենթարկում Հայաստանի բհակչությանը, իսկ մյուսները՝ Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը Ղարաբաղում տանջում են հայաստանցի զինվորներին: Ադրբեջանի օկուպացված տարածքներում տեղակայված զորամասերում այնքան խորն է տարածվել «դեդովշինան», որ Հայաստանից զորակոչված զինվորները փորձում են ցանկացած ճանապարհով՝ զինկոմիսարիատներում կաշառք տալուց, մինչև երկրից փախչելու միջոցով խուսափել այդ տարածաշրջանում ծառայելուց: Ոչ պաշտոնական տվյալներով, 2003 թվակաից սկսած, շուրջ 10 տարի, 27 տարին չլրացած Հայաստանի քաղաքացիները խուսափելով պարտադիր զինվորական ծառայությունից, գտնվում են արտասահմանում, որտեղ նրանց նկատմամբ որոնում է հայտարարվել: Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ասել է, որ Հայաստան վերադարձողների թիվը փոքր է լինելու, քանզի Հայաստանում մինչ այժմ օրինականություն չկա, դրա համար էլ մարդիկ լքում են երկիրը:
Ադրբեջանի օկուպացված տարածքներում հաստատվել է ռազմական վարչակարգ, տեղի բնակիչները վախենում են նույնիսկ միմյանց հետ շփվելուց՝ լավ իմանալով, որ ցանկացած անզգույշ արտահայտության համար պետք է հատուցել կամ իրենց առողջությամբ, կամ թե ազատությամբ: Նույնիսկ Ղարաբաղ ժամանող հայ լրագրողները «զարմանում են» տեղի բնակչության ինքնամփոփության համար: Օրինակ, լրագրող Տեր-Ղուկասյանի հիշողություններից մի դրվագ. «Դուրս եկա քաղաքում զբոսնելու, և միաժամանակ խոսելու հասարակ մարդկանց հետ: Վերցնելով դիկտոֆոնն ու լուսանկարչական ապարատը, դուրս եկա «որս փնտրելու» Խանքենդիի փողոցներում. «Ներեցեք, կարո՞ղ եմ հարց ուղղել ձեզ»: Սկզբում բոլորը կանգ էին առնում, մտածելով՝ երևի ինչ որ բան է պետք աղջկան, միգուցե՞ օգնել, կամ խորհուրդ տալ: Սակայն երբ ուզում էի հարց տալ, զրուցակցի դեմքն անմիջապես փոխվում էր. «Ի՞նչ եք կարծում, կարող է արդյոք Ալիևը իրագործել իր սպառնալիքները՝ պատերազմ սկսել Ղարաբաղի հետ»: Առաջին կինը, որը կանգ առավ, հայտարարեց, որ նա ընդհանրապես ոչ մի տեղեկություն չունի: Երկրորդ կինը հայտարարեց, որ ոչնչով չի կարող օգնել, որովհետև նա չի մտածում նման բաների մասին. «Հայ լրագրողների մոտ հարց է առաջանում. «Ղարաբաղում արդյունահանում են ոսկի, այլ օգտակար հանածոներ, որոնք մեծ օգուտ են բերում, իսկ ինչու՞ են մարդիկ հազիվ հոգում իրենց ապրուստը»: Միևնույն ժամանակ Սահակյանը փող է խնդրում հայկական սփյուռքի հերթական ներկայացուցից: Իր համար: