Newsweek. «Ղարաբաղում կարող է պատերազմ բռնկվել ցանկացած պահին»
Ղարաբաղում պատերազմը կարող է բռնկվել անտառային հրդեհի պես, իսկ Ռուսաստանը՝ տարածաշրջանում խաղաղության ապահովման պատրվակով, կարող է իր զորքերը մտցնել այստեղ, գրում է ամերիկյան Newsweek ամսագիրը:
Ամսագրում տեղ գտած հոդվածում խոսվում է Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում հունվարին հաճախակի դարձած զինված բախումների մասին:
Պարբերականի փորձագետները համարում են, որ ստեղծված իրավիճակից Ռուսաստանը կարող է օգտվել տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման համար:
Պատերազմի և խաղաղության լոնդոնյան ինստիտուտի փորձագետ Ջոն Մաքլեոդը համարում է, որ Հարավային Կովկասում կարող է պատերազմ բռնկվել ցանկացած պահին:
«Իրավիճակը շատ լարված է: Ցանկացած պահին կողմերը կարող են անցնել սահմանները և պատերազմը կբռնկվի անտառային հրդեհի պես: Մինչև մենք տեղեկանանք այդ մասին, պատերազմը լայն թափ կստանա», - գրում է փորձագետը: