Էլմար Մամեդյարով. «Բոլոր հանդիպումների ժամանակ մեր գործընկերներին միանշանակորեն հասկացնել ենք տվել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա լինել»
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը տեղեկատվական գործակալություններին տված հարցազրույցում ամփոփել է 2014 թվականի արդյունքները և բնութագրել է Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, նրա հիմնարար սկզբունքները և առաջնահերթությունները: Պատասխանելով լրագրողների հարցերին նախարարը ասել է.
«Ադրբեջանի ղեկավարության ծրագրած ռազմավարական կուրսին ու ազգային շահերին համապատասխան, Արտաքին գործերի նախարարությունը 2014 թվականին ապահովել է միջազգային ասպարեզում անկախ ու ճկուն արտաքին քաղաքական կուրսը, որի հիմքում ընկած է Ադրբեջանի ձեռք բերած հաջողությունները, մասնավորապես վերջին տաս տարիներին քաղաքական, տնտեսական ու սոցիալական ոլորտում: Ադրբեջանը՝ իր արտաքին քաղաքականությունն իրականցնում է միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, որի արդյունքում աշխարհում ընդունվում է, որպես հուսալի գործընկեր, և ավելանում է Ադրբեջանի հետ համագործակցել ցանկացողների թիվը: Այսօր Ադրբեջանի և հարևան երկրների միջև բարիդրացիական, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, փոխադարձ հարգանքի ու բեղմնավոր համագործակցության հիման վրա ձևավորվել են ռազմավարական համագործակցության հարաբերություններ:
Աշխարհագրական, պատմական, ավանդական ու աշխարհաքաղաքական տեսանկյունից Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը չի սահմանափակվում մեկ տարածաշրջանով և ունի այնպիսի չափեր, ինչպես Հարավային Կովկասը, Կասպից ծովի ավազանը և Կենտրոնական Ասիան, Հարավ-Արևելյան Եվրոպան, իսլամական աշխարհը, հետխորհրդային ու Եվրաատլանտիկ տարածությունը: Դրա համար էլ մեր բազմակողմ արտաքին քաղաքական կուրսը զարգացում է ստացել Կասպից, Սև, Միջերկրական և Ադրիատիկ ծովերի ավազանների երկայնքով: Հուսով ենք, որ առաջիկա տարիներին ի լրացումն Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք համագործակցության ուղղությունների, մեր արտաքին քաղաքականության մեջ Հյուսիս-Հարավ վեկտորով հետագա զարգացում կստանան նաև Բալթիկ ծովի ու Պարսկական ծոցի ուղղությունը:
Երկկողմ ու բազմակողմ հիմունքներով անցկացվող հաջող քաղաքականության արդյունքում Բաքուն այսօր տարածաշրջանային ու առավել լայն՝ գործարար, մշակութային, սպորտային կենտրոնի շրջանակներում կստանա նաև «դիվանագիտական մայրաքաղաքի» կարգավիճակ, որտեղ քննարկվում են գլոբալ հարցեր: Դա մեկ անգամ ևս հաստատում են տարվա ընթացքում Ադրբեջանի մայրաքաղաքում միջազգային կազմակերպությունների գծով անցկացվող միջոցառումները, երկկողմ ու բազմակողմ հիմունքներով իրականացվող այցերը: Սակայն պաշտոնական Բաքվի առաջնահերթային խնդիրը մնում է Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիայի հետևանքների վերացնելը և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Բանակցությունների գործընթացում Բաքվի դիրքորոշումը հետևյալն է՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրս բերումը, հակամարտության առանցքային հիմքը հանդիսացող օկուպացման ու ագրեսիայի վերացումը, փախստականների ու բռնի տեղահանվածների վերադառնալը հարազատ օջախներ, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու Ադրբեջանի միջազգային մակարդակով ճանաչված սահմանների վերականգնումը:
Բոլոր հանդիպումների ժամանակ մեր գործընկերներին միանշանակորեն հասկացնել ենք տվել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա լինել: Մեր դիրքորոշման քաղաքական և իրավական հիմքն են հանդիսանում միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և այլ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված փաստաթղթերը: Միջազգային հանրությունը հակամարտության կարգավորումը տեսնում է հենց թվարկված սկզբունքների, մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Վերջին տարում միջազգային կազմակերպությունների շրջանակներում հետևողական աշխատանք է իրականացվել այդ դիրքորոշման ամրապնդման ուղղությամբ:
Որոշակի աշխատանքներ են կատարվել մարդկության ամենաահավոր ողբերգության՝ Խոջալուի ցեղասպանության ճանաչման և նրա զոհերի հիշատակը հարգելու, ղարաբաղյան իրողությունները միջազգային հանրությանը հասցնելու գործում: Այսպես, այսօրվա դրությամբ Կոլումբիայի, Չեխիայի, Ռումինիայի, Սերբիայի, Հոնդուրասի, Պերուի, Պանամայի, Պակիստանի, Մեքսիկայի, Հորդանանի, Բոսնիայի ու Հերցեգովինայի և Սուդանի խորհրդարաններում, Ամերիկայի Միացյալ Նահանգների 15 նահանգներում պաշտոնապես ճանաչվել է Խոջալուի ցեղասպանությունը, աջակցվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, այդ թվում, Ադրբեջանն այդ երկրների կողմից գնահատվել է, որպես ռազմավարական գործընկեր: Սակայն Հայաստանը հակամարտության կարգավորման գործընթացում տեսնելով դրական միտումներ, բանակցությունները խաթարելու համար դիմում է պրովոկացիաների և իրավիճակի նպակտակադրված սրման:
Հակամարտության չլուծված լինելը մեծ վտանգ է հանդիսանում տարածաշրջանային աշխարհի ու անվտանգության համար, իսկ դրա ողջ պատասխանատվությունը, որպես զավթիչ պետություն՝ ընկնում է Հայաստանի վրա:
Մինչ այդ, Բաքուն ակտիվ աշխատանք է անցկացնում Ադրբեջանի բազմակողմ դիվանագիտության հիմքը կազմող միջազգային կազմակերպությունների հետ և դրանց շարքում հատուկ տեղ է զբաղեցնում ՄԱԿ-ի հետ Բաքվի գործունեությունը:
Ադրբեջանը հանդիսանում է մուլտիկուլտուրիզմի, միջկրոնական ու միջմշակութային երկխոսության օրինակ: Ադրբեջանի Հանրապետությունը 2001 թվականին Եվրոպայի Խորհրդի անդամ ընդունվելուց հետո, առաջին անգամ 2014 թվականի մայիսին վեց ամսվա ընթացքում նախագահել է ԵԽ-ի Նախարարների խորհրդում: Նախագահության ժամանակաշրջանում Ադրբեջանի Հանրապետությունը կարևոր ջանքեր է ներդրել մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում, որոնք կազմում են ԵԽ-ի գործունեության առաջնահերթային ուղղությունները, այդ համատեքստում գործունեություն է իրականացրել՝ ԵԽ-ի անդամ երկրների և կառույցի տարբեր ինստիտուտների հետ փոխըմբռնման պայմաններում:
Հաջողությամբ շարունակվել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերությունը:
ԵՄ անդամ երկրների հետ Ադրբեջանի սերտ կապերը ազդակ են հաղորդել Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների զարգացման համար, ուժի մեջ է մտել «Ադրբեջանի Հանրապետության և եվրոպական Միության միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը»:
Ադրբեջանի Հանրապետության սրընթաց զարգացումը վերջին տարիներին պայմաններ է ստեղծել՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականության նոր կուրսը հանդիսացող՝ համաշխարհային դոնոր երկրների և հումանիտար դիվանագիտության ընտանիքին երկրի անդամագրվելու համար: Ընդհանուր առմամբ, կարիքավորներին օգնություն ցուցաբերելը և աջակցելը ադրբեջանական ժողովրդին հատուկ բազմաթիվ բարոյական բարձր որակներից մեկն է: Այդ առումով, անհրաժեշտ է հատուկ նշել՝ Ադրբեջանում ազնվաբարո առաքելություն իրականացնող Հեյդար Ալիևի Հիմնադրամի դերը Ադրբեջանում ու նրա սահմաններից դուրս»: