Իլհամ Ալիև. «Որքան երկար Սարգսյանը գտնվի իշխանությունում, այնքան շուտ կազատվեն մեր հողերը»

irevanaz.com«Աղդամի ազատագրումից հետո մենք կվերակառուցենք այն:
Որովհետև վայրենիները, մեր քամահրելի թշնամիները Աղդամը ջնջել են աշխարհի երեսից: Կան Աղդամի ներկայիս տեսքն արտացոլող լուսանկարներ և տեսագրություններ: Քաղաքի ավերումը՝ դա չտեսնված բարբարոսություն է: Ավերվել և թալանվել են մեր պատմական հուշարձանները, մզկիթները, պատմական վայրերը: Ով է դա արե՞լ:  Հայաստանը, վայրենիները»: 
Այս մասին, հարկադրաբար տեղահանվածների համար Բարդայում կառուցված ավանի հետ ծանոթության ժամանակ ասել է նախագահ Իլհամ Ալիևը:
Երկրի ղեկավարը հայտարարել է, որ այդ բարբարոսությունը անպատասխան չի մնա: «Մենք կվերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Դրան հասնելու համար կան տարբեր գործոններ: Առաջինը՝ Ադրբեջանը զարգանում է, իսկ Հայաստանն անկում է ապրում: Դա արդեն իրականություն է: Ադրբեջանն աստիճանաբար ուժեղանում է, իսկ Հայաստանը՝ թուլանում է: Օրեցօր աճում է Ադրբեջանի տնտեսական և ռազմական հզորությունը, իսկ Հայաստանն արդեն խոստովանել է, որ ի վիճակի չէ սեփական ուժերով ապահովել իր անվտանգությունը: Վերջին իրադարձությունները դրա վառ ապացույցն են: Միջազգային մամուլը նույնպես նշում է, որ Հայաստանը չի կարող ապահովել իր անվտանգությունը, դրա համար էլ դիմում է տարբեր քայլերի: Իսկ մենք՝ինքներս ենք ապահովում մեր զարգացումն ու անվտանգությունը:
Կան նաև ազգագրական խնդիրներ: Ներկա պահին Ադրբեջանի բնակչությունը հասնում է 9 մլն 400 հազարի: Իսկ Հայաստանում՝ բնակչության թվահքանակը շարունակ կրճատվում է: Հիմա այնտեղ ապրում է 2 միլիոնից քիչ մարդ: Որքան երկար Սարգսյանը գտնվի իշխանությունում, այնքան շուտ կազատվեն մեր հողերը: Որովհետև այդ մարդը և նրա շրջապատը Հայաստանին տանում են դեպի անդունդ»:



Читайте также

Оставить комментарий