Իլհամ Ալիև. «Անհնար է մեզ ստիպել ինչ որ բան անել մեր ռազմավարական գործընկերոջ դեմ»

irevanaz.comԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել «Ռոսիյա 24» հեռուստաալիքին։

- 90-ական թթ. վերջերին եղել է պատմության ավարտի զգացում, դա ձևակերպել է ամերիկական քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման։ Թվում էր թե կոմունիզմը փլվել է և լիբերալ ժողովրդավարությունը դա մարդկային բոլոր խնդիրների միակ հնարավոր պատասխանն է։ Վերջին հինգ տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ ցավոք դա բոլորովին էլ այդպես չէ։ Եվրագոտում միայն ճգնաժամը արդեն շատ բան է ասում։ Ձեր կարծիքով այժմ ինչպիսի՞ նոր մոդելներ կարող են ծագել։

- Ես կարծում եմ, որ իհարկե մենք  բոլորս էլ ունեցել ենք մեծ պատրանքներ։ Զարգացման ներկա փուլում աճում է այն բանի հասկացողությունը, որ գոյություն չունի միայն մեկ մոդել, ինչպես ասացիք՝ լիբերալ-ժողովրդավարական։ Այն գոյություն չունի նույնիսկ այն երկրներում, որոնք հավակնում են դրա հեղինակությանը։ Իսկ իրադարձությունները, որոնք տեղի են ունենում եվրագոտում, և ճգնաժամը՝ ցույց են տալիս, որ առանց պետական միջամտության և կարգավորման, շատ դժվար կլինի ապահովել կայուն զարգացում։ Ես համարում եմ, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի համար մեղքը հիմնականում դրված է անպատասխանատու քաղաքագետների վրա, որոնք ըստ էության մտել են ապագա սերնդի գրպանը և հնարավոր է, կամ էլ ընդհակառակը, չեն պատկերացրել, թե այդ ամենը ինչպիսի հետևանքների կարող ե  բերել։

- Կարող է պատահե՞լ, որ այս ամենը այնուամենայնիվ եղել է իդեալիզմ։ Եթե վերցնել եվրոն, հիշու՞մ եք 1999 թ. խանդավառությունը։

- Կարծում եմ, որ եթե նույնիսկ եղել է իդեալիզմ, ապա դա եղել է ոչ նրանց մոտ, ովքեր մասնակցում են վերջնական որոշմանը, այլ նրանց՝ ովքեր դրանում նկատել են աշխարհաքաղաքական ազդեցության ուժեղացման հնարավորություն։ Եթե նայել պատմական հեռանկարի տեսակետից՝ սկզբունքորեն համաշխարհային քաղաքականության մեջ անցած 100 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել, բացի սեփական ազգային, կամ գլոբալ շահերի ապահովման ձևերից։ Այժմ պարզապես ուրիշ ձևեր են, իսկ գործնականորեն օգտագործվում են համոզման նույն մեթոդները։ Այն դեպքում, երբ դա չի անցնում, դիմում են ճնշման։ Այն դեպքում, եթե դա էլ չի անցնում՝ օգտագործվում են առավել կոշտ միջոցներ։ Աշխարհում ոչինչ չի վերափոխվել, ուղղակի թաղանթն է փոխվել։ Ինչ որ ժամանակ երկրները, որոնք իրենց անկախությունը ձեռք են բերել 90-ական թվականներին, ուղղակի չեն գիտակցել այն՝ ինչ իրականում տեղի է ունենում։ Կարծում եմ, որ նրանցից շատերը, ովքեր համընդհանուր բարեկեցության կապակցությամբ պատրանք են զգացել՝ ընդունվելով ինչ որ կառույցներ՝ խոր հիասթափություն են զգում։ Եվ այժմ   գոյություն ունեն,  նախկինում էլ են եղել՝ ազդեցության ոլորտների կապակցությամբ որոշակի հակամարտություններ։ Կարծում եմ, որ դա որոշ շրջանների կողմից ընդունվում է շատ հասարակորեն և  ազդեցության ոլորտը դա այն տեղն է, որտեղ քեզ պատիվ են տալիս։ Ազդեցության ոլորտը՝ դա այնտեղն է, որտեղ քեզ հարմար է, որտեղ քեզ հարգում ու աջակցում են։

-Ինչու՞ է Ադրբեջանից գնում Գաբալի ՌՏԿ-ի ռուսական անձնակազմը։

- Գործը նրանում է, որ Գաբալի ՌՏԿ-ի համար վարձակալման վճարը կազմել է 7 միլիոն դոլար այն տարածքի  համար, որը Ադրբեջանի գեղատեսիլ վայրերից է, որը Բաքվից հետո հանդիսանում է երկրորդ զբոսաշրջային կենտրոնը՝ կազմում է մոտ 300 հեկտար։ Եվ եթե նրանք, ովքեր ապրում են ծովից հեռու՝ հանգստանում են ծովի մոտ, ապա մենք, ովքեր ապրում են Կասպիի մոտ՝ հանգստանում ենք լեռներում։ Դրա համար էլ մեր ցանկությունը կայացել է նրանում, որպեսզի այդ օբյեկտի համար վարձավճարը համապատասխաներ իրականությանը։ Առաջինը՝ ինչ որ չափով ինչ որ փոխհատուցում կլիներ անցած տաս տարիների համար, որովհետև անցած տաս տարիների ընթացքում Ադրբեջանի երբեք չի բարձրացրել գնի վերանայման հարցը, չնայած բոլորը հասկանում էին՝ կարծում եմ Ռուսաստանում նույնպես, որ մեղմ ասած՝ գինը սիմվոլիկ է։ Վարձավճարի բարձրացման ցանկությունը հիմնավորվել է նաև նրանով, որ վերջին հինգ-վեց տարվա ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մեջ մեծ առաջընթաց է նկատվել, այդ գնումները հաշվարկվում են միլլիարդավոր դոլարներով։ Մենք ռուսական ռազմական տեխնիկան գնում ենք համաշխարհային գներով։

-Իհարկե՝ չէ որ դուք ՀԱՊԿ-ի անդամ չեք։

- Իհարկե։ Մենք համարում ենք, որ եթե արդեն մենք գնում ենք համաշխարհային գնով, եթե մենք մնացած բոլոր հաշվարկները իրականացնում ենք համաշխարհային գներով, ապա վարձակալման գինը նույնպես պետք է համապատասխանի, կամ էլ մոտ լինի դրան։ Ինքստինքյան Գաբալայի ՌՏԿ-ն Ադրբեջանի համար ոչ մի նշանակություն չի ներկայացնում, տեղեկատվությունը, որը նա ստանում է՝ մեզ ուղղակի հարկավոր չէ, մենք ունենք այն տեղեկատվության հակազդման միջոցը, որը ստանում է Գաբալան։ Դրա համար էլ դա պետք է կարգավորվի մաքուր և բարեկամական, և առևտրական հարաբերությունների հիման վրա։ Մենք ռուսական կողմին առաջարկել ենք նոր գնով շարունակել համագործակցությունը ևս հինգ, կամ տաս տարի, բայց դա չի ընդունվել։ Ռուսաստանում այժմ գոյություն ունի հայտնաբերման էլ ավելի ժամանակակից կայան, քան Գաբալայի ՌՏԿ-ն, որն ուղղակի հնացել է և ֆիզիկապես և բարոյապես։ Ընդհանուր առմամբ սա է հարցի էությունը։ Եվ այս հարցը, եթ չվերցնել մամուլային կողմը՝ չի առաջացրել ու չի առաջացնում ոչ մի հուզմունք երկկողմ հարաբերությունների մեջ։

- ԶԼՄ-ներում ասվել է, որ ամերիկացիներ են ձեզ հրել նման որոշման։

- Դա բացարձակապես այդպես չէ։ Մեզ ոչ ոք չի կարող ստիպել։ Այն նախաձեռնումների վերջին զարգացման պատմությունը, որոնց տարածաշրջանում փորձել են իրագործել հատկապես նրանք, ում մասին դուք ասում եք՝ ցույց է տալիս, որ մենք ոչ մեկին չենք ենթարկվում։ Առավել ևս՝ ընդհանրապես անհնար է մեզ ստիպել ինչ որ բան անել մեր ռազմավարական ընկերոջ դեմ։



Читайте также

Оставить комментарий