ՇԱՆՀԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴԳԾԵԼ ԵՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՎԵՐՋԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԴՐԱԿԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՇՓՈՒՄՆԵՐԸ

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Կողմերը քննարկել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության օրակարգը՝ կարևորելով կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։
Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության առաջմղման և հարաբերությունների կարգավորման գործընթացին միջազգային հանրության աջակցության մասին:
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։


Читайте также

Оставить комментарий