ԹՈՒՐՔԻԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին Անկարայում ընդունել է նրա թուրք պաշտոնակից Բուրաք Աքչափարը:
Փոխնախարարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ուղիները և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը:
Աքչափարը և Գալուզինն ընդգծել են «հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը և դրան առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում նպաստելու անհրաժեշտությունը»։
«Անդրադարձ է եղել ռուս-թուրքական համագործակցության խորացման և կառուցողական երկխոսության հետագա համատեղ քայլերին: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: