Հայերը բացահայտ հավակնում են Վրաստանի տարածքներին

irevanaz.comՆախչըվանը Հայաստանի տարածքը համարող հայերը հավակնում են Վրաստանի Ախալքալակիի տարածաշրջանին եւ Թուրքիայի՝ նրանց կողմից Արեւմտյան Հայաստան անվանվող տարածքին:

Այդ մասին է վկայում Ֆրանսիայում լույս տեսնող «Les Nouvelles d Armenie» լրագրի 24 մարտի համարում զետեղված «Նոսրանում են Վրաստանի եւ Արեւմտյան Հայաստանի հուշարձանները» հոդվածը, ուր նշվում է այն մասին, որ «Հայկական հուշարձանների ուսումնասիրության» տխրահռչակ կազմակերպության ղեկավար՝ Սամվել Կարապետյանը այդ տարածաշրջանները կատարած ուղեւորության ժամանակ ուսումնասիրել է հայկական խաչի նմանվող հուշարձան-խաչքարերը: Վրաստանի եւ Հայաստանի սահմանագծի վրա գտնվող Ախալքալակի շրջանում բազմաթիվ խաչքարերի լինելը հաստատող «գիտնականը» հայտնել է, որ նա լուսանկարել է դրանք:

Ուրիշ ժողովուրդների հուշարձաններն ու երաժշտությունը հայկականացնող իր նախնիների ավանդույթներին հավատարիմ մնացող Ս.Կարապետյանը հայտարարում է, որ Ախալքալակի շրջանում 1475 թ. վերաբերվող հայկական խաչքար է հայտնաբերել եւ որ այդ տարածաշրջանում XIV եւ XX-րդ դարերին պատկանող մեծ քանակությամբ խաչքարեր կան:

Դրա հետ մեկտեղ նա չի ամաչում ընթերցողներին «սրտի ցավով» հայտնել այն մասին, որ դրանց տարեգրությունը չի կատարվել եւ դրանք մինչ այժմ մնում են անհայտ: «Գիտնականը» ամենաանպատկառ ձեւով աղմուկ է բարձրացնում, որ իբր Վրաստանում հայկական եկեղեցիներն ու խաչքարերը ավերվում են, Հայաստանի խորհրդանիշը հանդիսացող հին եկեղեցիների թիվը գնալով նվազում է եւ շուտով դրանք լրիվ կերպով ոչնչացվելու են:

Ուղղակիորեն չհիշատակելով Թուրքիային, Ս.Կարապետյանը «մոռացավ» հիշեցնել Թուրքիայի հանդեպ ունեցած տարածքային հավակնությունների մասին, միայն հիշեցնելով Արեւմտյան Հայաստանի մասին, բացահայտ հայտարարեց, որ հաշվի չի առնում Թուրքիային, հաստատում է, որ այդ տարածքում էլ կան հայկական խաչքարներ: Այդ վայրերի եւս հին հայկական տարածքներ լինելը ապացուցելու համար նա հայտնում է, որ այդ տարածքում նա 927 թվականին վերաբերվող խաչքար է հայտնաբերել - հաղորդում է Ազեր Թաջը:



Читайте также

Оставить комментарий