ԷՐԴՈՂԱՆ. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ԿՀԶՈՐԱՑՆԻ ՀԿ-Ի ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

Այս մասին Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
Նրա խոսքով՝ Զանգեզուրի միջանցքի կարճ ժամանակում բացումը կհզորացնի նաև Հարավային Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները. «Մենք ակնկալում ենք, որ Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, անվտանգությանը և զարգացմանը»։
Էրդողանը նաև հավելել է, որ Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի կողմից խաղաղության գործընթացի շրջանակներում ձեռնարկված քայլերը: Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ պայմանավորվածությունը նույնպես կարևոր զարգացում է կայունության ճանապարհին, և մենք ցանկանում ենք, որ այս գործընթացն ավարտվի որքան հնարավոր է շուտ», - ընդգծել է Էրդողանը: