ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ Է՝ ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Այս մասին հատուկ ներկայացուցիչը գրել է Х սոցցանցի իր էջում:
«Ավարտելով իմ այցն Անկարա՝ երախտագիտություն եմ հայտնում թուրք գործընկերներին՝ Հարավային Կովկասի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքերի բաց և կառուցողական փոխանակման համար, ներառյալ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, Վրաստանում իրավիճակը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը», - նշել է նա։
Գրոնոյի խոսքով, բանակցություններում քննարկվել են՝ փոխգործակցության և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, որոնք կարող են օգուտ բերել Հարավային Կովկասի երկրներին, Թուրքիային, Կենտրոնական Ասիայի և ԵՄ-ին:
«Աճող գլոբալ մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը՝ նպաստելու տարածաշրջանային կայունության առաջմղմանը, անվտանգությանը և կայուն խաղաղությանը», - ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: