ՀՀ-ԱՄՆ ՌԱԶՄԱԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՎԱՏԹԱՐԱՑՆԵԼՈՒ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԴ-Ի ԵՎ ԻՐԱՆԻ ՀԵՏ․ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը գետնի վրա մեզ ոչինչ չի տալու,բայց փոխարենը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի եւ Իրանի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլական պրոպագանդան կեղծ և ոչ իրական սպասումներ է առաջացնում հայ հասարակության մոտ։
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից,այն փաստացի ավանտյուրա է ։
Ավանտյուրա է նախ ՀՀ-, ինչու չէ նաև ՌԴ-ի և Իրանի նկատմամբ։
Նման պայմանագիրը ՀՀ-ին չի կարող պաշտպանել արտաքին հնարավոր ագրեսիայի ժամանակ։
Դրա լավագույն ցայտուն օրինակը Վրաստանն է և Ուկրաինան։
....100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արեւմուտքի գեղեցիկ խոստումների վրա ու դիմավորեցինք թուրքերին Երեւանի մատույցներում։
Այն ժամանակ Հայաստանը մաքրվեց թուրքական ռազմական ներկայությունից միայն խորհրդայնացման շնորհիվ։
Ի՞նչ կլինի հիմա…
Փաշինյանի նման քայլերն ընդամենը գրգռելու են Իրանին և ՌԴ-ին, փոխարենը ստանում ենք հերթական քարոզչական փուչիկն ու չարդադացված սպասումներ»,- գրել է նա։