ԱՅԽԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՍԱԴՐԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆ ՄԵՀԴԻ ՍՈՒԲՀԱՆԻԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԻՎԻԼՆԵԹ»-ԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն դատապարտել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի հայտարարությունները «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում:
Հաջիզադեն նշել է, որ Բաքուն Հայաստանում Իրանի դեսպանի կարծիքը համարում է սադրանք։
«Նման կարծիքները վնասում են Ադրբեջանի և Իրանի հարաբերություններին, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, դրանք նաև հակասում են Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահի հնչեցրած խոսքերին: 2023 թվականի նոյեմբերի 9-ին Տաշքենդում Էբրահիմ Ռայիսին ուրախությամբ նշել է, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է տարածքային ամբողջականությունը, և որ Ղարաբաղը վերադարձել է Ադրբեջանին»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։
«Մենք ակնկալում ենք, որ Իրանը կկանխի մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլերը, ինչպես նաև համապատասխան միջոցներ կձեռնարկի դեսպանի արտահայտած կարծիքի կապակցությամբ»,- հավելել է Հաջիզադեն:


Читайте также

Оставить комментарий