ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՖԱՆՏԱՆՍՏԻԿ ՏԵՄՊԵՐՈՎ Է ԸՆԹԱՆՈՒՄ
«2021 թվականից մինչ օրս Ադրբեջանն ավելի քան 19 միլիարդ մանաթ (մոտ 11 մլրդ դոլար) է հատկացրել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման համար»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, որ «Մեծ վերադարձ» ծրագիրը Բաքվի համար 2025-ին կշարունակի մնալ առաջնահերթություն։
Նա նշել է, որ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված է 4 միլիարդ մանաթ հատկացնել՝ «օկուպացիայից ազատագրված հողերի վերականգնման համար, իսկ 2020 թվականից 2024 թվականը ներառյալ այս նպատակով պետական բյուջեից հատկացվել է մոտ 17,5 մլրդ մանաթ»։
«Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնումը ֆանտանստիկ տեմպերով է ընթանում։ Շուտով այդ շրջանները կդառնան ամենաժամանակակից, հարմարավետ և գեղեցիկ վայրերից մեկը ոչ միայն Ադրբեջանում, այլև Կովկասում և ամբողջ աշխարհում», - եզրափակել է Իլհամ Ալիևը։
2023-ի նոյեմբերին էր դեռ Ալիևը հայտարարել, որ մինչև 2026 թվականի վերջ նախատեսվում է ավելի քան 140 հազար մարդու վերադարձնել Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր»։ Նրա խոսքով՝ «Մեծ վերադարձ» ծրագրով նախատեսված է, որ 2026 թվականի վերջին Ֆզուլիի շրջանում 22 հազար մարդ է բնակվելու, իսկ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում՝ 140 հազար մարդ։