ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. 2024-ԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ՄԱՆԱԹ ԿՆԵՐԴՆԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆ ՈՒ ՏԵՍԱԿԱՆԻՆ ՄԵԾ ՉԱՓՈՎ ԿԱՎԵԼԱՆԱ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նոր տարվա կապակցությամբ դեկտեմբերի 31-ին հղած ուղերձում հայտարարել է, որ 2024-ին ռազմական արտադրության մեջ կներդրվի առնվազն մեկ միլիարդ մանաթ։
«Հաջորդ տարի պետական և մասնավոր հատվածները առնվազն մեկ միլիարդ մանաթ կներդնեն ռազմական արտադրության մեջ։ Մեր ռազմական արտադրանքի ծավալն ու տեսականին մեծ չափով կավելանա», - ասել է Ալիևը։
«Մենք զգալիորեն հզորացրել ենք մեր բանակը՝ բարձրացնելով պրոֆեսիոնալիզմի մակարդակը և ստեղծելով նոր զինված ստորաբաժանումներ։ Ստորագրված մի շարք նոր պայմանագրերով ձեռք է բերվել նոր սպառազինություն և զինտեխնիկա», - նշել է Ադրբեջանի նախագահը։