ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԵՐԿՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԵՆՔԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Ըստ Ալիևի՝ ռազմատեխնիկական ոլորտում աշխարհի առաջատար երկրների հետ փոխգործակցության զարգացումից բացի, Ադրբեջանը նաև հզորացնում է սեփական հնարավորությունները հայրենական պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի ամրապնդել երկրի զինված ուժերն ու պաշտպանունակությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի, զինամթերքի, նյութատեխնիկական միջոցների և այլ նյութական ռեսուրսների արտադրության վրա։