ԲԱՔՈՒՆ ԲՈՂՈՔ Է ՀՂԵԼ ՄՕԿ՝ ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ԽՈՍՔԵՐԻ ՀԵՏ
Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարությունը և ազգային օլիմպիական կոմիտեն բողոք են հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին։
Սրա պատճառը France-2 հեռուստաալիքի հաղորդավարի խոսքերն էին Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ուղիղ հեռարձակման ժամանակ։
Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակից թիմերի շքերթում երբ Սենայով անցել են հայ և ադրբեջանցի մարզիկները, France-2-ի հաղորդավարն ասել է. - «Հայերն, իհարկե, մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտիկ երկիր է։
Անցած տարին սգո տարի էր Հայաստանի համար, որը հանգեցրեց Ղարաբաղի կորստին, այն անցավ ադրբեջական բանակի ձեռքը»:
Բաքուն ՄՕԿ-ին հորդորել է վճռական դիրքորոշում ընդունել Օլիմպիական խաղերում սպորտի քաղաքականացման դեմ և հրապարակային հայտարարություն անել։