ԼԵՅԼԱ ԱԲԴՈՒԼԱԵՎԱ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԲՈՂՈՔ Է ՀՂԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան նշել է.
«Այս հարցով Ադրբեջանի ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով անհապաղ բողոք է հղել ռուսական կողմին։ Նշվել է, որ նման ապատեղեկատվությունը չի համապատասխանում երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության ոգուն։ Ռուսական կողմն ընդգծել է, որ դա տեխնիկական սխալ է եղել և համապատասխան քայլեր կձեռնարկվեն այն վերացնելու համար։ Ինչպես նաև, ապագայում նման հարցերին ուշադիր կվերաբերվեն»: