ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՏԱԼԻԱՅԻՑ LEONARDO ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ C-27J SPARTAN ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ Է ԳՆԵԼ

Ադրբեջանը Իտալիայից Leonardo ընկերության արտադրության C-27J Spartan ռազմական ինքնաթիռ է գնել:
Իտալիայի պաշտպանության նախարար Կիդո Կրոզետտոն, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Ցիրիելին և Leonardo-ի նախագահ Ստեֆանո Պոնտեկորվոն հունիսի 26-ին օդանավը ներկայացրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Հաղորդվում է, որ օդանավը կարող է կատարել ինչպես պաշտպանական, այնպես էլ քաղաքացիական պաշտպանության առաքելություններ բարդ աշխարհագրական տեղանքում և բարդ գործառնական պայմաններում:
C-27J Spartan ինքնաթիռը կօգտագործվի ռազմական տրանսպորտային գործողություններում, դեսանտային առաքելություններում:


Читайте также

Оставить комментарий