ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՈՇԱԿԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆ ՀԱՍԵԼ ԻՐԵՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Ընդգծելով, որ համաձայնեցված է պետական սահմանի մոտ 12,7 կիլոմետր երկարությամբ հատվածը, Ալիևը հավելել է, որ բանակցությունների միջոցով վերադարձվել են Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերը։
«Մենք դա գնահատում ենք որպես դրական փաստ»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Եգիպտոսի նախագահ ալ-Սիսին, իր հերթին, կարևորել է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման ջանքերը և այդ ջանքերին աջակցություն հայտնել։Նա նշել է, որ այդ ջանքերը մեծ ներդրում կունենան տարածաշրջանի երկրների և ժողովուրդների զարգացման գործում։