ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԿՌՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում հայերի Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն չի տեսնում։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է բրիտանացի լրագրողներին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ։
«Երկրով մեկ շրջագայության ժամանակ ինձ մոտեցավ Ղարաբաղից տեղահանված մի կին և հարցրեց՝ հնարավո՞ր է վերադառնալ այնտեղ։ Ես պատասխանեցի, որ ստեղծված իրավիճակում հայերի Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն չեմ տեսնում։ Բացի այդ, ուզում եմ ասել, որ Հայաստանը չի պատրաստվում պատերազմել Ղարաբաղի համար։ Մենք միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս հավակնություններ չունենք և հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- ասել է նա։


Читайте также

Оставить комментарий