ՖԱՐԻԴ ՇԱՖԻԵՎ. ԲՈԼՈՐՆ, ՈՎՔԵՐ ԿՑԱՆԿԱՆԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՂԱՐԱԲԱՂ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ ԿՍՏԱՆԱՆ

Ղարաբաղ վերադառնալու ցանկություն ունեցող հայերի համար Ադրբեջանը կստեղծի անհրաժեշտ պայմաններ, հայտարարել է Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը:
Նրա հավաստիացմամբ, Ղարաբաղում բնակարանները և մշակութային հուշարձանները պահպանում են հատուկ ջոկատայինները։ Տները կապարակնքված են, և ոչ ոք ներս չի մտնում։
«Արդարադատության միջազգային դատարանի որոշման մի մասը վերաբերում է այս հարցին։
Սա Ադրբեջանի պարտավորությունն է։ Դժվար է ասել, թե գործնականում ինչպես դա կիրականացվի: Կարծում եմ, ինչպես արդեն հայտնել է Ադրբեջանի կառավարությունը, բոլորն, ովքեր կցանկանան վերադառնալ, դրա համար ժամանակ կստանան: Ովքեր կցանկանան վերջնականապես վերադառնալ՝ կվերադառնան, կամ եթե ինչ-որ մեկն ուզի գալ ու վերցնել իրերը՝ նրան այդպիսի հնարավորություն կտրվի»,- ասել է Շաֆիևը:


Читайте также

Оставить комментарий