ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Էլնուր Մամեդովը ուրբաթ՝ մարտի 29-ին, Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հիմնված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի վրա։
Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունից։
Հանդիպմանը քննարկվել են նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2022 թվականի փետրվարի 22-ի Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացմանն ուղղված հետագա համատեղ քայլերը։
Հաղորդվում է, որ հանդիպումն անցել է «ավանդական բարեկամական և վստահելի մթնոլորտում, որը համահունչ է ռուս-ադրբեջանական դաշնակցային և ռազմավարական գործընկերային ոգուն»։