ՌԴ ԱԳՆ-Ն ՆՇԵԼ Է ԵՌԱԿՈՂՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ ռուսական կողմն ընդգծել է այս ուղղությամբ եռակողմ աշխատանքի շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը՝ հիմնվելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մի շարք պայմանավորվածությունների վրա։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, հանդիպումը կայացել է Հայաստանի դեսպանի խնդրանքով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


Читайте также

Оставить комментарий