ՄԻԽԱՅԻԼ ԳԱԼՈՒԶԻՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը առանձին հանդիպումներ է անցկացրել Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ:
Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ քննարկվել է իրավիճակը Լաչինի միջանցքում և ընդհանրապես Ղարաբաղում:
Ավելի վաղ Մոսկվան հաղորդեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում է համաձայնեցվել: Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է այս տեղեկությունը՝ չհստակեցնելով հանդիպման ժամկետը:


Читайте также

Оставить комментарий