ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՅՑԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԱՍՆԱՎՈՐ ԲՆՈՒՅԹ Է ԿՐՈՒՄ
Արայիկ Հարությունյանի այցը Ռուսաստան բացառապես մասնավոր է բնույթ է կրում:
Այս մասին ասվում է՝ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հայտարարության մեջ:
Դեսպանությունից հայտնում են, որ այս տարվա հոկտեմբերի 23-ին որոշ սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել Արայիկ Հարությունյանի՝ Մոսկվայում գտնվելու և ՌԴ պաշտոնատար անձանց հետ նրա հանդիպումների մասին, որոնց ընթացքում քննարկվել է տարածաշրջանային իրավիճակը։
«Վերջին օրերին հայկական ԶԼՄ-ների կողմից կեղծ տեղեկություններ են տարածվում՝ իրենց որպես Ղարաբաղի «պաշտոնատար անձինք» ներկայացնողների Ռուսաստան «աշխատանքային այցերի» և նրանց՝ իբր, Ռուսաստանի քաղաքական շրջանակների հետ պաշտոնական հանդիպումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեսպանատունը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ այդ անձինք Ռուսաստանի Դաշնության սահմանը հատում են Հայաստանի քաղաքացիների անձնագրերով և, որպես կանոն, հանդիպում են հայկական սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց լոբբիստների հետ: Նման այցերը կրում են բացառապես մասնավոր բնույթ և չեն դիտարկվում, որպես պաշտոնական: Պետական կառույցների և ՌԴ դիվանագիտական ծառայության կողմից որևէ քաղաքական խորհրդատվություն նրանց հետ չի անցկացվում։
«Հաճախ նման լցոնումները կեղծ են, չեն հիմնավորվում որևէ փաստով, կրում են սադրիչ բնույթ, նպատակ ունեն մոլորեցնել հասարակական կարծիքը և ստվեր գցել ադրբեջանա-ռուսական հաջողությամբ զարգացող համագործակցության վրա»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։