«ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՐԴԱՑՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ»․ ԲԱՔՎՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆ

«Տարածաշրջանի գործերին արևմտյան պետությունների միջամտությունը հաջողված փորձ համարել չի կարելի։ Այդ ուժերի գործունեությունը ոչ թե կնպաստի խնդիրների լուծմանը, այլ հակառակը՝ էլ ավելի կբարդացնի իրավիճակը», - հայտարարել է իրանցի դիվանագետը՝ պնդելով, թե արևմտյան պետությունները նախևառաջ իրենց, այլ ոչ թե տարածաշրջանի շահերն են հետապնդում։
«Մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասի պետությունները ի վիճակի են սեփական ուժերով լուծել իրենց առջև ծառացած խնդիրները», - հայտարարել է Իրանի դեսպանը։