«3+3» ՀԱՐԹԱԿՆ ՕԳՏԱԿԱՐ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ. ՌԴ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆ

Ըստ պաշտոնական Թեհրանի, «3+3» ձևաչափով հարթակը օգտակար է Հարավային Կովկասի խնդիրների լուծման համար։ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին NEWS.ru-ի հետ զրույցում նշել է, որ տարածաշրջանային համագործակցության այդ հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարվա ընթացքում։
Իրանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ Վրաստանը կմիանա այդ ձեւաչափին։ Ջալալին հիշեցնելով, որ անցյալ տարի Թեհրանն էր հյուրընկալել այդ ձևաչափով հանդիպումը, պնդել է՝ այլ պետությունների, «գերտերությունների» միջամտությունը ոչ միայն սրում է իրավիճակը, այլև սաստկացնում է լարվածությունը Հարավային Կովկասում։ Դիվանագետը չի հստակեցրել, թե որ երկրներին նկատի ունի։
«3+3» ձևաչափով նախաձեռնությունը 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, ներկայացրել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Պաշտոնական Թբիլիսին դեռ այն ժամանակ է հայտնել, որ հրաժարվում է մասնակցել հավաքներին Ռուսաստանի ներկայության պատճառով:


Читайте также

Оставить комментарий