ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԽՈՒԴԱՖԵՐԻՆՈՒՄ ՆՈՎՐՈՒԶԻ ՆԱԽՕՐԵԻՆ
Ադրբեջանի և Իրանի նախագահները մտադիր են հանդիպել Խուդաֆերինի կամրջի տարածքում, Baku.tv-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռայիսիի մասնակցությամբ տեղի կունենա Խուդաֆերին և Գըզ Գալասի հիդրոէլեկտրակայանների բացման հանդիսավոր արարողությունը։
Ջեբրայիլի շրջանում գտնվող Խուդաֆերինի կամուրջն ազատագրվել է
44-օրյա պատերազմի ընթացքում։ Մինչև պատերազմը, չնայած Բաքվի բողոքի նոտաներին, Թեհրանի ֆինանսական միջոցներով Արազ գետի այդ հատվածում կառուցվել էր ջրամբար և էլեկտրակայան, սակայն այդ տարածքների նկատմամբ հաստատված հայկական վերահսկողության փաստը հետ էր պահում Իրանին դրանք շահագործելու մտքից։
Պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի և իրանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ այժմ կարող են միասնաբար օգտագործել Արազ գետով անցնող Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը։