ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 8 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԶԱՆԳԵԼԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԱՂԲԵՆԴ ԳՅՈՒՂԻ ՄՈՏ՝ ԱՐԱԶ ԳԵՏԻ ՎՐԱՅՈՎ ԴԵՊԻ ԻՐԱՆ ՏԱՆՈՂ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Տրանսպորտային այս հանգույցի հիմնարկեքի արարողությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների նախարար Մեհրդադ Բազրփաշի մասնակցությամբ։
Կամուրջը մաս է կազմելու այն ճանապարհին, որ Իրանի տարածքով կապելու է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախչըվանի Ինքնավար Հանրապետությանը՝ շրջանցելով Հայաստանը։
Կամրջի օրական տարողունակությունը կազմելու է ավելի քան 1100 մեքենա, 30 ավտոբուս և 15 հազար մարդ։