ԱՅՍՕՐ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «3+3» ՁԵՎԱՉԱՓՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Այսօր Թեհրանում տեղի կունենա «3+3» ձևաչափով հանդիպում՝ արտգործնախարարների մակարդակով։
Նշվում է, որ բացի տարածաշրջանային խնդիրներից, հանդիպմանը կքննարկվեն նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները։
Իրանական աղբյուրները ևս հաստատում են կայանալիք հանդիպումը, սակայն մասնակիցների ցանկում չեն նշում Վրաստանը։
Այս ձևաչափով մեկ հանդիպում է կայացել, կրկին առանց վրացական կողմի. Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարները քննարկել էին տարածաշրջանային հարցեր։


Читайте также

Оставить комментарий