ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ԵՎ ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ՄԵՆՔ ՇԱՏ ՄՈՏ ԵՆՔ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՓՈՒԼԻՆ

«Օկուպացիայի ընթացքում, ցավոք, բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին», - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը 28 տարի ոչ մի արդյունք չտվեց։ Բայց հիմա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման արդյունքում, կարծում եմ և հուսով եմ, որ մենք շատ մոտ ենք բեկումնային փուլին։ Սա շատ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն կլինի Կովկասում։ Սա կնշանակի, որ խաղաղությունը, երկար սպասված խաղաղությունը կգա Կովկաս», - ասել է Ալիևը։


Читайте также

Оставить комментарий