ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀՈՒՍՈՎ ԵՄ 2023 ԹՎԱԿԱՆԸ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՏԱՐԻ ԿԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը․
«Հարկ է նշել Ռուսաստանի հատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու գործում: Անցյալ տարի այս ուղղությամբ կարևոր ջանքեր են գործադրվել, ընդունվել են ապագա խաղաղության համաձայնագրի հայեցակարգային բնույթը, այն է՝ երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը սահմանող փաստաթղթեր։
Դա հաստատեցին անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում ընդունված փաստաթղթերը։ Այս փաստաթղթերն այն հիմքն են, որով կարելի է հասնել խաղաղության համաձայնագրի։  Ամեն դեպքում, մենք վճռական ենք դրական և կառուցողական աշխատանք տանել հայկական կողմի և մեր բարեկամ ու հարևան Ռուսաստանի հետ՝ արագորեն շրջելու այս թշնամության էջը և խաղաղությունը Հարավային Կովկասին վերադարձնելու համար։»,- նշել է Ադրբեջանի նախագահը։


Читайте также

Оставить комментарий