ԲԱՔՈՒՆ ԼԻ Է ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՌԱՋ ՄՂԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ
Բեռլինում կայացել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի երկկողմ հանդիպումը:
Կողմերը մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության, նախարար Բայրամովը վստահեցրել է՝ «Բաքուն լի է վճռականությամբ տարածաշրջանում խաղաղության և կարգավորման ծրագիրն առաջ մղելու գործում»։
«Այդուհանդերձ Հայաստանի կողմից շուրջ 5 ամիս պայմանական սահմանին տևած կայունությունը խախտելը նպատակ ուներ վնասել խաղաղ գործընթացին»,- հայտարարել է Բայրամովը։
Գերմանացի պաշտոնակցի հետ հանդիպմանը Բայրամովը Հայաստանի Սահմանադրությունը, օրենքներն ու իրավա-քաղաքական գործընթացներն է մատնացույց արել և նշել, որ դրանցում Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ կան։