ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶԻՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ․ ԲԱՅՐԱՄՈՎ

Մոսկվայում կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդում է, որ Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարների, Հայաստանի կողմից ստեղծված խոչընդոտների, ինչպես նաև Արցախում հակաահաբեկչական միջոցառումներից հետո տարվող աշխատանքների մասին։
Բայրամովը նաև հայտարարել է, որ Հայաստանին զինելու փորձերը սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը։


Читайте также

Оставить комментарий