ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԸ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տարածել ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի մասին։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության օրակարգը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքների ակտիվացումը, ինչը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, լուրջ հարված է հասցրել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Շարունակելով շահարկել իբր տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակը» և «շրջափակումը»՝ Լաչինի ճանապարհի և այլ այլընտրանքային ուղիների օգտագործման հետ կապված հարցերի լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին հետևելու փոխարեն՝ Հայաստանը խոչընդոտում է խաղաղ գործընթացին:


Читайте также

Оставить комментарий