ԺԱՆ-ՔՐԻՍՏՈՖ ԲՅՈՒՍՈՆ. ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ԵՎՐՈՊԱՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐ ՄԱՀԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Պատրա՞ստ է Եվրոպան անել ավելին, քան տրանսպորտային միջոցներ ուղարկել, որոնց վրա կարելի է գնդացիրներ տեղադրրել: Սա այն զենքը չէ, որից կվախենան Թուրքիան կամ Ադրբեջանը։ Անկեղծ ասած, ես թերահավատ եմ, չեմ հավատում դրան»:
Այս մասին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է՝ ֆրանսիական «Ֆիգարո» հրատարակության խմբագրի տեղակալ, քաղաքագետ, հայաֆիլ Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։
«Ես վստահ չեմ, որ այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում, ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում, Եվրոպան պատրաստ կլինի բացել երկրորդ ճակատը, քանի որ եթե մենք գանք և օգնենք հայերին, մենք կբախվենք ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, այլ նաև Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի ռազմական ներկայությանը, որի հետ մենք խնդիրներ կունենանք, քանի որ Ռուսաստանը աչք չի փակի դրա վրա։
Մի խոսքով, վստահ չեմ, որ կառավարությունները և, ցավոք, նույնիսկ Ֆրանսիայի բնակչությունը կհասկանան, թե ինչու պետք է եվրոպացի զինվորներ մահանան Հայաստանում»,- հայտարարել է քաղաքագետը։