ՄԱՐՏՈՆ ԴԵՆԴԵՇԻ. ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՏԱՐԵԼ՝ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ԸՆԴՈՒՆԱԾ ԲԱՆԱՁևԵՐԻ ՈՉ ՄԻ ՏԱՌԸ

«30 տարվա ընթացքում մենք չենք կատարել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մեր ընդունած բանաձևերի ոչ մի տառը։
Այս մասին՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների քննարկման շրջանակներում հայտարարել է՝ պատգամավոր Մարտոն Դենդեշին։
«Մենք գիտեինք, որ Ռուսաստանը Հայաստանի կողքին է և աջակցում է նրան, որ տարածաշրջանը հանդիսանում է բանակների տեղակայման վայր։ Մենք նաև գիտեինք, որ Թուրքիան կմիանա այս գործընթացին։ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ և մեզ համար խնդիր թվաց, որ ՆԱՏՕ-ի անդամն աջակցում է հակամարտող կողմերից մեկին։
Մենք այժմ հարց ենք տալիս, թե ինչպես դա տեղի ունեցավ, բայց հարցը, որ ես ուզում եմ տալ, այն է, թե արդյոք մենք կարողացա՞նք հետևություններ անել դրանից, դասեր քաղել նրանից, որ 30 տարի մենք չենք զբաղվել այս «սառեցված հակամարտությամբ»։ Մենք բազմաթիվ բանաձևեր ենք ընդունել, բայց այդ տարիների ընթացքում մենք նույնիսկ չենք կատարել այդ բանաձևերի ոչ մի տառը»,- ասել է հունգարացի պատգամավորը։


Читайте также

Оставить комментарий