Գաբոր Վոնո. «Հունգարացիները գիտեն, թե ինչ է նշանակում հարեւանի կողմից օկուպացման ենթարկվելը»

irevanaz.comՀարցազրույցը՝ «Յոբբիք» (Հանուն ավելի լավ Հունգարիայի) կուսակցության նախագահ Գաբոր Վոնոյի հետ:

- Պարոն Վոնո ինչպե՞ս եք գնահատում այսօրվա դրությամբ Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ հարաբերությունները:

- Ադրբեջանի եւ Հունգարիայի միջև հարաբերությունները զարգանում են շատ արագ, թեպետ անցյալում նման հարաբերություններ չեն եղել: Բայց ես կարծում եմ, որ մեր պետություններին ակնկալվում է հրաշալի ընհանուր ապագա, եւ այդ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է լավ հնարավորություն երկու երկրների համար:
Կարծում եմ, որ դրա համար կան երեք պատճառներ, առաջինը՝ Ադրբեջանի եւ Հունգարիայի պատմության մեջ կան նմանություններ, դրա համար էլ երկու երկրները կարողանում են հեշտությամբ հասկանալ միմյանց: Հունգարացիները գիտեն, թե ինչ է նշանակում հարեւանի կողմից տարածքների օկուպացման հետեւանքով հարազատ հողերից արտաքսված լինելը եւ տասնամյակներ շարունակ արդարության հաղթանակին սպասելը:
Իմ կարծիքով երկրորդ պատճառը, դա մեր թուրանական եղբայրությունն է, որը միավորում է մեզ, ինչը իր հաստատությունը գտել է վերջին մարդաբանական ուսումնասիրությունների ժամանակ:
Երրորդ պատճառը հանդիսանում է մեր երկրների հատուկ աշխարհագրական դիրքը: Ինչպես Ադրբեջանը, այնպես էլ  Հունգարիան, հանդիսանում են դարպասներ՝ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Սա միեւնույն ժամանակ եւ անեծք է, եւ օրհնություն: Կարծում եմ, որ հենց այդ պատճառով էլ անցյալում մեր երկրները բախվել են շատ դժվարությունների հետ: Իսկ այժմ  Հունգարիայի եւ Ադրբեջանի ժողովուրդների առաջադրանքը հանդիսանում է ճիշտ լուծումների որոնումը, թե ինչպես օգտվել տվյալ հնարավորություններից, որպեսզի ապագան դառնա ավելի լավ:

- Ինչպիաի՞  դիրքորոշում  ունի Հունգարիան  ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ձեր երկիրը ինչպե՞ս կարող է նպաստել դրա լուծմանը:

- Հունգարիայում կա շատ ուժեղ եւ ազդեցիկ հայկական սփյուռք, դրա համար ել պաշտոնական Հունգարիայի դիրքորոշումը կապված տվյալ հակամարտության հետ՝ պարզ չէ: Հունգարիայի կառավարությունը փորձում է գտնել հավասարակշռություն, սակայն անցյալ տարի այս հարցի վերաբերյալ տեղի ունեցան փոփոխություններ:
Ես չեմ ուզում գնալ շատ հեռու, ասելով, որ նման փոփոխությունը տեղի ունեցավ ամբողջությամբ ի շնորհիվ իմ կուսակցության՝ Յոբբիքիի, բայց ես իրավացի եմ, երբ ես ասում եմ, որ մենք հանդիսանում ենք այդ գործընթացի առաջատար ուժը:
Իսկզբանե մենք միշտ ամուր ենք կանգնել արդարության եւ միջազգային բանաձեւերի կողքին եւ ղարաբաղյան հակամարտության հարցում աջակցոմ ենք Ադրբեջանի դիրքորոշմանը: Յոբբիքը ներկայացրեց երկու նախագծեր, որոնք դատապարտում են Ադրբեջանի հանդեպ  Հայաստանի ագրեսիան, բայց, ցավոք, մյուս կուսակցությունները, այդ թվում իշխանամետ կուսակցությունները դեռեւս շահագրգռված չեն այդ հարցի լուծմամբ:
Հունգարական կառավարությունում ընթանում են ներքին բանավեճեր տվյալ հակամարտության վերաբերյալ: Վարչապետը պաշտպանում է մեր կուսակցություն բռնած դիրքորոշումը, այսինքն աջակցում է Ադրբեջանին: Սակայն, Հունգարիայի արտգործնախարարը գտնվում է հայկական սփյուռքի ազդեցության տակ:

- Մայիսի 9-ին կայացավ երկու քաղաքների՝ Ադրբեջանի Շուշա եւ Հունգարիաի Դյենդյոշա քաղաքների եղբայրացման մասին հուշագրի ստորագրման արարողությունը: Որքան մեզ հայտնի է, դուք նույնպես մասնակցել եք այդ նշանակալից իրադարձությանը, որը  միջազգային եւ քաղաքական մեծ նշանակություն ունի ...

- Ես շատ եմ  հպարտանում   այդ միջոցառման կապակցությամբ: Ես ինքս ծնվել եմ Դյենդյոշայում, այնպես որ շատ էի ուզում, որ այս հուշագիրը ստորագրվի որքան հնարավոր է շուտ: Դա առաջին պայմանագիրն էր, որը ստորագրվեց մեր երկու երկրների միջեւ: Շատ խորհրդանշական է, որ Դյենդյոշայի հետ առաջին քույր քաղաքը դարձավ Ադրբեջանի նման կարեւոր քաղաքը, ինչպիսին է Շուշան:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Բայրամ Սաֆարովին եւ պարոն Լասլո Ֆարագոին նրա համար, որ նրանք  կյանքի կոչեցին այդ նախագիծը: Դա հանդիսանում է աննախադեպ համաձայնություն: Ես Դյենդյոշայի բնակիչներին  ասացի, որ այս պահից մենք ոչ միայն քույր քաղաքներ ենք, այլ նաեւ երկվորյակ ազգեր:

- Ինչպե՞ս եք գնահատում Հունգարիայում հայկական սփյուռքի գործունեությունը, որը փորձում է վնասել հունգարա-ադրբեջանական հարաբերություններին: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի դիմակայել դրան:

- Ես կարծում եմ, որ բոլորն  էլ խաղաղություն են ուզում: Հունգարիայում հայկական սփյուռքը գոյակցում է բավական երկար ժամանակ, եւ մեր միջեւ որեւէ խնդիր չկա: Կարծում եմ, նրանք պետք է հասկանան, որմենք նրանց դեմ չենք, մենք պարզապես պաշտպանում ենք ճշմարտությունը: Հունգարիայում հասարակությունը բավականաչափ  տեղեկացված չէ ղարաբաղյան հակամարտության մասին:Այնպես որ, եթե դուք ինձ հարցնում եք, թե ինչպես պետք է ձեռնակվեն առաջին քայլերը, ահա իմ պատասխանը՝ ավելի շատ տեղեկատվություն  պետք է ներկայացնել հասարակությանը:

- Նախկինում դուք հայտարարել էիք, որ Ադրբեջանը կարող է դառնալ լուրջ ներուժ Հունգարիայի տնտեսության զարգացման համար: Կարող ե՞ք արդյոք  ավելի մանրամասն խոսել այդ մասին:

- Եվրոպան ապրում է տնտեսական ճգնաժամ: Հունգարիան հանդիսանում է ԵՄ –ի անդամ, համապատասխանաբար, մենք նույնպես գտնվում ենք ճգնաժամի մեջ, բայց դրա հետ մեկտեղ, մենք նաեւ ունենք մեր սեփական խնդիրները, որոնցից ամենամեծը, իմ կարծիքով այն է, որ մենք ոչ մի հարաբերություն չունենք Արեւելքի հետ: Մենք պետք է դիմենք դեպի Արեւելք:
Մեր արդյունաբերությունը մեծ  կարիք ունի  դրան, հակառակ դեպքում, մի քանի տարի անց Հունգարիան կբախվի տնտեսական խնդիրների հետ:
Հունգարիան պետք է ունենա ուժեղ գյուղատնտեսութուն եւ արդյունաբերություն, բայց դրա համար մեզ պետք են առեւտրային գործընկերներ: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը կարող է դառնալ Հունգարիայի կարեւորագույն տնտեսական գործընկերներից մեկը:  Ինչ վերաբերում է համագործակցության մանրամասների որոշմանը, ապա դա ապագայի գործ է, իսկ ուղղությունը արդեն պարզ է:



Читайте также

Оставить комментарий