Աբդուլլա Գյուլ. «Հայաստանն ինքն էլ գիտի, որ օկուպացված հողերը պատկանում է Ադրբեջանին»

irevanaz.comԹուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը ելույթ է ունեցել Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում, և այնուհետև պատասխանել է պատգամավորների հարցերին:

Պատասխանելով ֆրանսիացի պատգամավորի հարցին, թե «ինչու Թուրքիան մինչ օրս հրաժարվում է ճանաչել 1915 թ. իրադարձությունները որպես ցեղասպանություն», Գյուլը նշել է, որ Թուրքիան կողմնակից է բոլոր հարևան երկրների հետ բարենպաստ հարաբերությունների ստեղծմանը. «Ձեզ հայտնի է Թուրքիայի վերջին տարիներին վարած արտաքին  քաղաքականությունը: Թուրքիան իր հարևանների հետ իրականացնում է զրո խնդիր հայեցակարգի վրա հիմնված արտաքին քաղաքականություն: Հայաստանը ևս հանդիսանում է մեր հարևանությամբ գտնվող երկիր, և բացառությամբ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած մի քանի տարիների դառը իրադարձությունների՝ մենք միասին ապրել էնք հազարամյակներ շարունակ: Այս տարիների ետևում մնացել է մեր ընդհանուր մշակույթը, ընդհանուր հասկացությունները: Մենք շատ ենք ուզում մոտեցնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ: Ես եղել եմ Հայաստան այցելող առաջինն թուրք նախագահը, և Հայաստանի նախագահին ուղղված իմ նամակում ես նշել էի հարաբերությունների նորմալացման ուղղությամբ համարձակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը»:

Գյուլը հայտարարել է, որ հիմնական նպատակն հանդիսանում է հարաբերությունների նորմալացումը, և մեր քաղաքական կամքը միտված է այդ ուղությամբ.

«Ինչպես Ձեզ հայտնի է՝ երկու երկրների միջև ստորագրվել են արձանագրություններ: Մենք ցանկանում եինք վավերացնել այդ արձանագրությունները: Սակայն Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի 20%-ի  օկուպացման փաստը ամրագրվել  և ճանաչվել  է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերում: Պահանջվում է վերջ տալ այդ օկուպացիաին: Սա չի կարելի մի կողմ դնել՝ որպես ավելորդ մի բան: Եվ եթե դուք ձեր հարցում նշում եք թե «դուք չեք վավերացնում այդ արձանագրությունները՝ ադրբեջանական հողերի օկուպացիան պատճարով», դա նշանակում է, որ դուք օկուպացման փաստը համարոմ եք ինչ-որ անկարևոր բան: Իսկ դա խստորեն հակասում է Եվրախորհրդի և ՄԱԿ-ի սկզբունքներին: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է բոլորի կողմից, Հայաստանն ինքն էլ գիտի, որ նրա օկուպացրած հողերը պատկանում է Ադրբեջանին: Անհրաժեշտ է Կովկասը վերածել անվտանգ համագործակցության տարածաշրջանի: Պետք է տարածաշրջանի աշխարհագրությունը, որի կազմում ներառված են Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը և Ռուսաստանը՝ վերածել անվտանգ համագործակցության տարածաշրջանի: Այդ խնդիրների առկայության պայմաններում Կովկասի տարածաշրջանը կմնա որպես պատ՝ Եվրոպայի և Ասիայի միջև: Սակայն, եթե այնտեղ անվտանգությունն ապահովվի և բոլոր խնդիրները լուծվեն, ապա Կովկասը կդառնա մեծ դուռ՝  Եվրոպայի և Ասիայի միջև, կապահովվի ողջ Կովկասի բարկեցությունը, կսկսի զարգանալ տենտեսությունը: Դրա համար էլ անհրաժեշտ է ջանքեր գործադրել այդ խնդիրների լուծման համար: Մենք քաղաքական մեծ կամք ունենք այդ ուղղությամբ: Հուսով ենք, որ տարածաշրջանի խնդիրները կլուծվեն, և Կովկասը կվերածվի՝ համագործակցության ու բարձր մակարդակի զարգացած տարածաշրջանի: Մենք պատասխան ենք տալիս նախկինում մեր կատարած քայլերի համար,  և մտադիր ենք վճռականորեն շարունակել դրանք անել»:



Читайте также

Оставить комментарий

Комментариев - 1


Очень хороший сайт! Верно толково пишите и по делу, есть что почерпнуть. Интересно, и вообще полезный у Вас блог!