ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՇՈՒՇԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԹՊԿ-Ի ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Այս մասին տեղեկացրել է Հունգարիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զոլտան Կովաչը։
Նրա խոսքով՝ Շուշայում Օրբանը երկկողմ բանակցություններ կանցկացնի գործընկեր պետությունների ներկայացուցիչների հետ։ Հունգարիան 2018 թվականից Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդի կարգավիճակ ունի։